Ուրուգվայի առաջնության հերթական տուրում «Նասիոնալը» Լուիս Սուարեսի գոլի օգնությամբ 3-1 հաշվով տնային հաղթանակ է տարել «Պենյարոլի» նկատմամբ։
Ուրուգվայի հավաքականի 35-ամյա հարձակվողը 53-րդ րոպեին տպավորիչ հարվածով հաշիվը դարձել է 2։0։
Հայկական արմատներ ունեցող 20-ամյա կիսապաշտպան Նիկոլաս Ռոսի Մարաշլյանը «Պենյարոլի» կազմում փոխարինման է դուրս եկել 72-րդ րոպեին ու դեղին քարտ ստացել 5 րոպե անց։
6 խաղից հետո «Նասիոնալը» 15 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը։ Նույնքան միավոր ունի նաև երկրորդ տեղում գտնվող «Ռիվեր Փլեյթը», որը մեկ հանդիպում պակաս է անցկացրել։ «Պենյարոլը» 8 միավորով 8-րդն է։
Հիշեցնենք, որ Լուիս Սուարեսն այս ամռանն է ազատ գործակալի կարգավիճակում հեռացել Մադրիդի «Աթլետիկոյից» և վերադարձել «Նասիոնալ»։ Նա ուրուգվայական ակումբից հեռացել էր 2006-ին՝ տեղափոխվելով հոլանդական «Գրոնինգեն»։ Այնուհետև հարձակվողը խաղացել է նաև Ամստերդամի «Այաքսում», անգլիական «Լիվերպուլում» ու կատալոնական «Բարսելոնայում»։