Անգլիայի փոխչեմպիոն «Լիվերպուլի» կոլումբիացի վինգեր Լուիս Դիասը խաղադաշտից կբացակայի մինչև դեկտեմբեր, հայտնում է Daily Mail-ը:
25-ամյա ֆուտբոլիստը ծնկի վնասվածք է ստացել Լոնդոնի «Արսենալի» դեմ Անգլիայի առաջնության 10-րդ տուրի խաղում (2-3), որը կայացել էր հոկտեմբերի 9-ին։ Վերականգնման համար վիրահատություն չի պահանջվի:
Լուիս Դիասն ընթացիկ մրցաշրջանում անգլիական ակումբի կազմում անցկացրած 12 խաղում խփել է 4 գոլ ու կատարել 3 ասիստ: