Աշխարհի չեմպիոն Ֆրանսիայի հավաքականի ու Մյունխենի «Բավարիայի» պաշտպան Լուկա Էրնանդեսի վնասվածքն ավելի լուրջ է, քան նախկինում ենթադրվում էր, հաղորդում է Bayern & Germany-ին:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ 26-ամյա ֆուտբոլիստը վնասվածքի պատճառով բաց կթողնի 4-ից 6 շաբաթ, սակայն, մեծ հավանականությամբ, նա խաղադաշտ կվերադառնա միայն նոյեմբերի միջնամասում: Պաշտպանի մասնակցությունը Կատարում կայանալիք աշխարհի առաջնությանը հարցականի տակ է:
Էրնանդեսը վնասված էր ստացել Չեմպիոնների լիգայի խմբային փուլի երկրորդ տուրում «Բարսելոնայի» դեմ կայացած խաղում (2-0):
Ընթացիկ մրցաշրջանում ֆրանսիացին բոլոր մրցաշարերում մասնակցել է 8 խաղի, խփել 1 գոլ, կատարել 1 գոլային փոխանցում, ստացել 2 դեղին քարտ: