Logo

«Լսել եմ միայն, որ Զախարյանը շատ լավն է, բայց նրան շատ քիչ եմ տեսել». «Ռեալ Սոսյեդադի» գլխավոր մարզիչ

13:18 / 22.07.2025Ֆուտբոլ
null

«Ռեալ Սոսյեդադի» նորանշանակ գլխավոր մարզիչ Սերխիո Ֆրանսիսկոն անհամբերությամբ սպասում է Արսեն Զախարյանի ապաքինմանը, հայտնում է Mundo Deportivo-ն:

«Ճիշտն ասած՝ նրա մասին ինձ միայն ասում են, որ շատ լավն է, բայց նրան շատ քիչ եմ տեսել: Երբ մենք ժամանեցինք, նա հիվանդ էր, հետո գերծանրաբեռնվածություն ուներ, իսկ հիմա վերականգնվում է:

Ես անհամբեր սպասում եմ նրա հետ հանդիպմանը, որպեսզի նա լինի թիմում, կարողանա անընդհատ մարզվել և հնարավորինս շուտ դառնալ այն խաղացողը, որին ակումբը պատկերացրել է, երբ ձեռք է բերել: Նա պետք է դառնա ևս մեկ խաղացող, որը մեզ ինչ-որ յուրահատուկ բան կտա»,- ասել է Ֆրանսիսկոն։

Արսեն Զախարյանը վնասվածքների պատճառով բաց էր թողել 2024/25 մրցաշրջանի մեծ մասը. կիսապաշտպանը մասնակցել էր 4 խաղի՝ խփելով 1 գոլ և կատարելով 1 գոլային փոխանցում: 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ