Logo

«Լռությունն ավելի բարձր է խոսում». Լամին Յամալի հրապարակումը

02:14 / 26.04.2025Ֆուտբոլ
null

«Բարսելոնայի» ֆուտբոլիստ Լամին Յամալը «Ռեալի» դեմ ապրիլի 26-ին Իսպանիայի գավաթի խաղարկության եզրափակիչի խաղից առաջ հրապարակում է արել ինստագրամյան իր էջի Stories բաժնում:

«Լռությունն ավելի բարձր է խոսում»,- տեսանյութին կից գրել է 17-ամյա եզրային խաղացողը (տեսանյութը՝ այստեղ):

Ապրիլի 25-ը սկանդալային էր իսպանական ֆուտբոլում. առաջիկա «Էլ Կլասիկոյի» մրցավար Ռիկարդո դե Բուրգոս Բենգոեչեան ասուլիսի ժամանակ արտասվել էր, երբ խոսել էր Մադրիդի «Ռեալի» պաշտոնական հեռուստաալիքի կողմից իր հասցեին հնչած մեղադրանքներից: «Ռեալն» այնուհետև պաշտոնական հայտարարություն էր տարածել՝ դատապարտելով մրցավարի ու տեսակրկնությունների գծով նրա օգնականի հայտարարություններն ասուլիսին.

«Այս բողոքի նոտաները, որոնք զարմանալիորեն ուշադրությունը կենտրոնացրել են խոսքի ազատությամբ պաշտպանված «Ռեալ Մադրիդ» հեռուստաընկերության տեսանյութերի վրա, դիտավորյալ են իրականացվում խաղից 24 ժամ առաջ եզրափակիչի մասնակիցներից մեկի դեմ, ևս մեկ անգամ ցույց են տալիս այս մրցավարների հստակ և ակնհայտ թշնամանքը «Ռեալի» նկատմամբ»,- հայտարարել էր «Արքայական ակումբը»:

«Ռեալը», տեղի ունեցածով պայմանավորված, հրաժարվել էր խաղին նախորդող մի շարք միջոցառումներ անցկացնելուց, այդ թվում՝ նախախաղային մարզումից, ասուլիսից և պաշտոնական ընթրիքից: Իսպանական որոշ աղբյուրներ հայտնում էին, թե մադրիդյան գրանդը պատրաստվում է բոյկոտել եզրափակիչը, քանի դեռ մրցավարական անձնակազմը չի փոխվել: «Ռեալը», սակայն, հանդես եկավ երկրորդ պաշտոնական հայտարարությամբ՝ տեղեկացնելով, որ ակումբը երբեք չի մտածել խաղը բոյկոտելու մասին և որ ներկայանալու է եզրափակիչին:

«Բարսելոնայի» ու «Ռեալի» միջև եզրափակիչը կկայանա ապրիլի 26-ին Սևիլիայում, մեկնարկը՝ Երևանի ժամանակով 23:55-ին:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ