Լրագրող Դանիել Ռիոլոն քննադատել է Մադրիդի «Ռեալի» նորեկ, Ֆրանսիայի ազգային հավաքականի հարձակվող Կիլիան Մբապեին․
«Այդ մարդը բացասական ազդեցություն ունի իր շրջապատի վրա։ Նա կա՛մ ստում է, կա՛մ, իրոք, հիմար է։ Նա իրավունք չունի ասել, որ անտեսում է քննադատությունները։ Եթե Մբապեն այդպես է մտածում, նա պետք է դադարի ֆուտբոլ խաղալը։ Չէ՞ որ մարզադաշտում հավաքվում են հազարավոր երկրպագուներ, որոնք ցանկանում են հաղթական էմոցիաներ ապրել։
Ֆրանսիայի հավաքականում չես կարող քեզ պահել լպիրշ ու շվայտ մարդու պես, մինչդեռ իսպանական ԶԼՄ-ների առաջ նա ժպտում է»,- մեջբերում է RMC Sport-ը։
25-ամյա Մբապեն կրկին հայտնվել է բոլորի ուշադրության կենտրոնում, երբ վերջերս հայտարարել էր, որ անտեսում է ցանկացած քննադատություն։