Ֆուտբոլի լրագրողների Հայաստանի հավաքականը Լիտվայի Դրուսկինինկայ քաղաքում կայացած Եվրոպայի առաջնությունում նվաճել է չեմպիոնական տիտղոսը:
Հայաստանի հավաքականն առաջին անգամ անցկացված Եվրոպայի առաջնության եզրափակիչում հաղթել է Ուկրաինայի թիմին:
Առաջնությանը մասնակցել են ռեկորդային քանակի՝ 14 լրագրողական թիմեր:
Ի դեպ, Հայաստանի թիմը խմբային փուլը հաղթահարել է 4-րդ տեղով: Քառորդ եզրափակիչում Հայաստանի թիմը չեխերին հաղթել է 4-0 հաշվով, իսկ կիսաեզրափակիչում հետխաղյա 11-մետրանոցներով պարտության է մատնել Սերբիայի թիմին: Եզրափակիչում լրագրողների Հայաստանի հավաքականը երկու անպատասխան գնդակ է ուղարկել ուկրաինացիների դարպասը:
Ֆուտբոլային մրցաշարի կազմակերպիչները Լիտվայի ժուռնալիստների միությունն է, Լիտվայի մարզական լրագրողների ասոցիացիան և Լիտվայի ֆուտբոլի ֆեդերացիան։ Միջազգային մրցաշարին ֆուտբոլի լրագրողների Հայաստանի հավաքականի մասնակցության գլխավոր հովանավորը Yo Health-ն է։
Հիշեցնենք, որ նախորդ տարիներին Լիտվայում անցկացվում էր լրագրողների մրցաշար, բայց այլ ձևաչափով էր ու Եվրոպայի առաջնություն չէր կոչվում:


