Անգլիական «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպին զայրացրել է լրագրողի հարցը թիմի եգիպտոսցի վինգեր Մոհամեդ Սալահի տրանսֆերի վերաբերյալ։ Գերմանացի մասնագետը կտրուկ է արձագանքել լրատվամիջոցի ներկայացուցչի դիտարկմանը․
«Տրանսֆերային պատուհանի փակվելուց մեկ շաբաթ անց դուք ինձ հարցնում եք, թե ինչ է լինելու հունվարի՞ն։ Դուք կատակո՞ւմ եք։
Չե՞ք համբերում, ես կարող եմ համբերել ու այդ ժամանակ Ձեզ պատասխանել»,- Կլոպի խոսքն է մեջբերում BBC-ն։
Ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում Մոհամեդ Սալահի ծառայություններով հետաքրքրված էր Սաուդյան Արաբիայի չեմպիոն «Ալ Իթիհադը», սակայն «Լիվերպուլը» մերժել էր աստղաբաշխական առաջարկը։