Logo

Լրագրող. «Զախարյանին բարդ կլինի ամրապնդվել «Ռեալ Սոսյեդադում»»

21:24 / 18.02.2025Ֆուտբոլ
null

Իսպանական Onda Caro ռադիոալիքի լրագրող Ինիգո Տաբերնան խոսել է «Ռեալ Սոսյեդադի» հայ կիսապաշտպան Արսեն Զախարյանի ապագայի մասին.

«Չեմ կարծում, որ Զախարյանը կլքի «Ռեալ Սոսյեդադը»։ Ակումբը նրա հետ հույսեր է կապում և սպասում եմ, որ նա շանս կստանա հաջորդ մրցաշրջանում` իր արժեքը ցույց տալու համար։

Այժմ Զախարյանը քիչ է խաղում, քանի որ երկար ժամանակ ապաքինվում էր կոճի ծանր վնասվածքից։ Նրա դիրքի ֆուտբոլիստներն ավելի լավ մարզավիճակում են։ Զախարյանին բարդ կլինի ամրապնդվել «Ռեալ Սոսյեդադում»,- Տաբերնայի խոսքը մեջբերում է Metaratings-ը։

21-ամյա Զախարյանն ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է ընդամենը 2 հանդիպման` խաղադաշտում անցկացնելով 26 րոպե։ Ռուսաստանի ազգային հավաքականի կիսապաշտպանն օգոստոսից ապաքինվում էր կոճի վնասվածքից։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ