COPE պարբերականի լրագրող Պակո Գոնսալեսը խոսել է Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեի` «Ալավեսի» դեմ Իսպանիայի Լա լիգայի 31-րդ տուրի խաղում (1-0) ստացած կարմիր քարտի մասին.
«Անտոնիո Բլանկոյի բախտը բերեց, որ ոտքը սայթաքեց։ Ցավոտ հարված էր։ Եթե նրա ոտքը դիպչեր գետնին, կարող էր կոճը նույնիսկ կոտրվել։
Ակնհայտ է, որ Մբապեն միտումնավոր խախտեց կանոնները։ Նա ծալեց ծունկը` ավելի ուժեղ հարվածելու համար»,- նշել է լրագրողը։
Մբապեն «Ալավեսի» դեմ հանդիպման 38-րդ րոպեին կոպիտ խախտում է թույլ տվել մրցակցի կիսապաշտպան Անտոնիո Բլանկոյի նկատմամբ և հեռացվել դաշտից։


