Logo

Լրագրող. «Անհասկանալի է, թե ինչպես է 36-ամյա Լևանդովսկին Մբապեից ավելի բարձր աշխատավարձ ստանալու»

19:46 / 21.02.2024Ֆուտբոլ
null

Կատալոնացի լրագրող Սիկե Ռոդրիգեսը պատասխանել է ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեի՝ Մադրիդի «Ռեալում» աշխատավարձի չափի մասին հարցին.

«Անհասկանալի է, թե ինչպես է 36-ամյա Լևանդովսկին Մբապեից ավելի բարձր աշխատավարձ ստանալու։ «Բարսայի» ղեկավարությունը պետք է բացատրություն տա սրա համար»,- Ռոդրիգեսի խոսքը մեջբերում է Meridiano-ն։

Հիշեցնենք, որ ըստ նախնական տեղեկությունների, ֆրանսիական ՊՍԺ-ի պատմության լավագույն ռմբարկուն «Արքայական ակումբ» տեղափոխվելուց հետո վաստակելու է տարեկան 15 մլն եվրո, իսկ Լևանդովսկիի աշխատավարձը «Բարսելոնայում» 27 մլն է։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ