Խորվաթիայի հավաքականի և «Լիվերպուլի» նախկին պաշտպան Դեյան Լովրենն, ով ներկայում պաշտպանում է «Զենիթի» գույները, թվիթերում պատասխանել է լրագրողների «բլից» հարցերին:
Խորվաթ խաղացողին նաև առաջարկվել է ընտրություն անել Լիոնել Մեսիի և Կրիշտիանու Ռոնալդուի միջև:
-Լավագույն ֆուտբոլիստն, ում դեմ խաղացել ես.
-Փայլուն մրցակիցներ եմ ունեցել, սակայն կնշեմ Կարիմ Բենզեմայի անունը:
-Մեսին, թե՞ Ռոնալդուն.
-ԿՌ7-ը:
-Ու՞մ ես ամենաշատը կարոտում «Լիվերպուլից».
-Սալահին:
-«Լիվերպուլում» անցկացրած լավագույն պահը.
-92-րդ րոպեին Դորտմունդի «Բորուսիայի» դարպասը գրավելը:
Հիշեցնենք, որ Լովրենն «Էնֆիլդում» հանդես եկել 2014-2020 թվականներին: