Logo

Լոպետեգի. «Կունդեն կարող է շուտով հեռանալ»

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
16:57 / 15.07.2022• ՍՊՈՐՏ
Յուլեն Լոպետեգի-Ժյուլ Կունդե

«Սևիլիայի» գլխավոր մարզիչ Յուլեն Լոպետեգին հաստատել է պաշտպան Ժյուլ Կունդեի հնարավոր հեռանալն իսպանական ակումբից։ 23-ամյա ֆրանսիացու ծառայություններով լրջորեն հետաքրքրված են կատալոնական «Բարսելոնան» և Լոնդոնի «Չելսին»։

«Կունդեն կարող է շուտով հեռանալ»,- ինսայդեր Նիկոլո Սկիրան մեջբերում է իսպանացի մասնագետի խոսքը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ «Սևիլիան» հանել էր Ժյուլ Կունդենի մարզաշապիկները ակումբի պաշտոնական խանութից։

Ֆրանսիայի հավաքականի պաշտպանը 2019 թվականի ամռանն է «Բորդոյից» 25 միլիոն եվրոյով տեղափոխվել «Սևիլիա»: Ֆուտբոլիստի պայմանագիրն իսպանական ակումբի հետ գործում է մինչև 2024 թվականի հունիսի 30-ը:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ