Անգլիական «Լիվերպուլի» նախկին դարպասապահ Լորիս Կարիուսը նոր թիմ է գտել, հայտնում է The Guardian-ը։
29-ամյա դարպասապահը կարիերան կշարունակի «Նյուքասլում»։ Նա արդեն ժամանել է Անգլիա և շուտով բուժզննում կանցնի։
«Կաչաղակները» կարճաժամկետ պայմանագիր կկնքեն գերմանացու հետ։ Թիմում նա կփոխարինի պահեստային դարպասապահ Կարլ Դարլոուին, որը վնասվածք է ստացել։
Հիշեցնենք, որ ամռանը «Նյուքասլից» «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխվեց սլովակ դարպասապահ Մարտին Դուբրավկան։
Թիմի հիմնական դարպասապահն այս մրցաշրջանում Նիկ Պոուպն է, որը Անգլիայի Պրեմիեր լիգայի 6 խաղի է մասնակցել։
Կարիուսը «Լիվերպուլից» հեռացել է այս տարվա հունիսին և այդ օրվանից առանց թիմի է։ Նախորդ մրցաշրջանում նա վարձավճարով խաղացել էր «Ունիոն Բեռլինում»։


