Ֆրանսիայի հավաքականի նախկին պաշտպան Բիկսանտ Լիզարազյուն մեկնաբանել է պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի դուրս մնալն անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» մեկնարկային կազմից։
«Այսպես չի կարող շարունակվել ամբողջ մրցաշրջանում։ Նա մեծ ակումբում է և մոտենում է աշխարհի առաջնությունը։ Նա պետք է պատրաստվի ԱԱ-2022-ին»,- Լիզարազյուի խոսքը մեջբերում է Telefoot-ը։
37-ամյա հարձակվողն ընթացիկ մրցաշրջանում «Մանչեսթեր Յունայթեդի» 4 պաշտոնական խաղից 3-ում մեկնարկային կազմում չի եղել։
Պորտուգալիայի ազգային հավաքականն ԱԱ-2022-ում Գանայի, Ուրուգվայի ու Հարավային Կորեայի հետ ընդգրկված նույն խմբում։


