Logo

«Լիոնը» կբողոքարկի Ֆոնսեկայի որակազրկման որոշումը

12:28 / 21.03.2025Ֆուտբոլ
null

Ֆրանսիական «Լիոնը» մտադիր է բողոքարկել թիմի գլխավոր մարզիչ Պաուլու Ֆոնսեկայի երկարաժամկետ որակազրկման որոշումը, հայտնում է RMC Sport-ը:

Պորտուգալացի մասնագետը որակազրկվել է 9 ամսով: Ակումբը կդիմի Ֆրանսիայի օլիմպիական և սպորտային կոմիտեներ, իսկ անհրաժեշտության դեպքում՝ դատարան:

Ֆոնսեկային մինչև 2025 թվականի սեպտեմբերի 15-ն արգելել են հանդիպումների ժամանակ լինել տեխնիկական գոտում, մրցավարների հանդերձարանում, ստադիոնի միջանցքում, իսկ մինչև սեպտեմբերի 30-ը՝ խաղից առաջ և հետո կատարել մարզչական պարտականությունները:

Լիգա 1-ի 24-րդ տուրի «Լիոն» - «Բրեստ» (2-1) հանդիպման վերջնամասում Ֆոնսեկան վիրավորել էր մրցավար Բենուա Միլոյին: 

Ֆոնսեկան հետխաղյա ասուլիսին ներողություն էր խնդրել պահվածքի համար, սակայն Լիգա 1-ի Կարգապահական կոմիտեն չէր մեղմել պատիժը։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ