Logo

«Լիոնը» հաստատեց Էնդրիկի տրանսֆերը

20:58 / 23.12.2025Ֆուտբոլ
Պաշտոնական
null

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Էնդրիկը կարիերան կշարունակի «Լիոնում», տեղեկացնում է ֆրանսիական ակումբի պաշտոնական կայքը։

«Լիոնը» մինչև 2026թ. հուլիսի 1-ը վարձակալել է բրազիլացի ֆուտբոլիստին, որի համար մադրիդյան գրանդին վճարել է 1 միլիոն եվրոյից մի փոքր քիչ գումար։

Ֆրանսիական ակումբը վարձակալության ժամկետի ավարտին չի ունենա 19-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերային իրավունքի գնման պայմանագրային հնարավորություն. խաղացողը կվերադառնա «Արքայական ակումբ»։

Գործարքը կհաստատվի հունվարի 1-ին, երբ պաշտոնապես բացվի տրանսֆերային պատուհանը։

Էնդրիկը «Ռեալ» է տեղափոխվել 2024թ. հուլիսին, 40 խաղում խփել է 7 գոլ, կատարել 1 ասիստ։

Իսպանիայի Լա լիգայի ու Ֆրանսիայի Լիգա 1-ի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOSAndroid):

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ