Ֆրանսիայի Լիգա 1-ի 22-րդ տուրում «Լիոնն» արտագնա խաղում 4-1 հաշվով հաղթեց «Մոնպելյեին»։
Հյուրերի գոլերից մեկը խփեց Վրաստանի ազգային հավաքականի հարձակվող Ժորժ Միկաուտաձեն, աչքի ընկավ նաև Լոնդոնի «Արսենալի» նախկին ֆուտբոլիստ, «Լիոնի» ավագ Ալեքսանդր Լակազետը։
Պաուլու Ֆոնսեկայի գլխավորած թիմը 36 միավորով 5-րդն է, «Մոնպելյեն» 15 միավորով` վերջինը` 18-րդը։
Ֆրանսիայի Լիգա 1, 22-րդ տուր
«Մոնպելյե» - «Լիոն»` 1-4
Տանգի Կուլիբալի, 38 - Ժորժ Միկաուտաձե, 3, Էռնեստ Նուամա, 50, Կորենտեն Տոլիսո, 53, Ալեքսանդր Լակազետ, 73