Logo

Լիոնել Սկալոնին երկարաձգել է պայմանագիրն Արգենտինայի հավաքականի հետ (ֆոտո)

22:57 / 27.02.2023Ֆուտբոլ
Պաշտոնական
Լիոնել Սկալոնի-2

Արգենտինայի ֆուտբոլի ֆեդերացիան երկարաձգել է ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Լիոնել Սկալոնիի հետ պայմանագիրը, հայտնում է կառույցի պաշտոնական կայքը: 

44-ամյա մասնագետն Արգենտինայի հավաքականը կգլխավորի առնվազն մինչև 2026թ․ աշխարհի առաջնության ավարտը:

Լիոնել Սկալոնին 2018-ից է գլխավորում ազգային թիմը, որի հետ 2021-ին նվաճել է Ամերիկայի գավաթը, իսկ 2022-ին դարձել աշխարհի չեմպիոն:

Արգենտինացի մասնագետը ՖԻՖԱ-ի վարկածով 2022 թվականի լավագույն մարզիչի կոչման երեք հավակնորդների թվում է: Հաղթողի անունը հայտնի կդառնա փետրվարի 27-ին Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում նախատեսված մրցանակաբաշխության ժամանակ:

Լիոնել Սկալոնի-2022

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ