Logo

Լիոնել Սկալոնի. «Արգենտինան լավ մարզչի կարիք ունի»

18:25 / 08.12.2023Ֆուտբոլ
null

Աշխարհի չեմպիոն Արգենտինայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Լիոնել Սկալոնին խոսել է ազգային հավաքականում իր անելիքների մասին:

«Արգենտինայի հավաքականում շատ որակյալ ֆուտբոլիստներ կան: Նրանք ուժեղ թիմ են և լավ մարզչի կարքի կա: Ես սա ասել եմ նախկինում և հիմա էլ կկրկնեմ: Նրանք պետք է իրենց մակարդակին համապատասխանող մարզիչ գտնեն։ Ես խոսել եմ Մեսիի հետ, պարզապես պետք է մտածել այդ մասին»,- Սկալոնիի խոսքը մեջբերում TyC Sports-ը:

Հիշեցնենք, որ Սկալոնին «Ալբիսելեստեն» գլխավորում է հինգ տարի: Նա փետրվարին երկարաձգել էր պայմանագրի ժամկետը մինչև 2026 թվականը։ 2022 թվականին արգենտինացիները 45-ամյա մասնագետի գլխավորությամբ Կատարում նվաճեցին աշխարհի չեմպիոնի տիտղոսը։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա