Logo

Լիոնել Մեսին՝ «Բարսելոնա» վերադառնալու մասին

12:28 / 04.11.2023Ֆուտբոլ
null

«Ինտեր Մայամիի» հարձակվող, «Ոսկե գնդակի» 8-ակի դափնեկիր Լիոնել Մեսին խոսել է «Բարսելոնա» վերադառնալու հնարավորության մասին:

«Վերադառնալու ոչ մի շանս չկա: Ես մոտ էի «Բարսելոնային», բայց չստացվեց: Մտածում էի վերադարձիս, կյանքս այնտեղ դասավորելու ու կարիերաս ավարտելու մասին, ինչպես ցանկացել եմ միշտ, բայց այժմ դա անհնար է»,- աշխարհի չեմպիոնի խոսքը մեջբերում է L’Équipé-ը:

Ավելի վաղ խոսվում էր, որ արգենտինացին ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում կարող է վարձավճարով վերադառնալ «Բարսելոնա»:

Հիշեցնենք, որ Մեսին «Ինտեր Մայամիում» է խաղում այս տարվանից:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա