Logo

Լիոնել Մեսին հավասարվել է Դևիդ Բեքհեմին

14:30 / 08.09.2023Ֆուտբոլ
null

Աշխարհի չեմպիոն Արգենտինայի հավաքականի ավագ Լիոնել Մեսիին Էկվադորի հավաքականի դեմ ԱԱ-2026-ի ընտրական փուլի առաջին տուրի խաղում (1-0) կարիերայում 65-րդ գոլ է խփել տուգանային հարվածով, հաղորդում է Opta-ն։

Ամերիկյան «Ինտեր Մայամիի» հարձակվողն այդ ցուցանիշով հավասարվել է Անգլիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Դևիդ Բեքհեմին: Տուգանային հարվածքով ավելի շատ գոլ են խփել Ժունինյո Պերնամբուկանոն (77), Պելեն (70), Վիկտոր Լեգրոտալյեն (66) և Ռոնալդինյոն (66):

Մեսին հավաքականում ու ակումբում անցկացրած նախորդ 13 խաղում դարձել է 13 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ: «Ինտեր Մայամիում» անցկացրած 11 խաղում արգենտինացին գրանցել է 11 գոլ և 5 գոլային փոխանցում: 36-ամյա ֆուտբոլիստն աչքի էր ընկել նաև հունիսի 15-ին Ավստրալիայի հավաքականի հետ ընկերական խաղում:

Հիշեցնենք, որ Արգենտինան հաջորդ ընտրական խաղը կանցկացնի սեպտեմբերի 12-ին՝ հյուրընկալվելով Բոլիվիայի հավաքականին։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա