Ամերիկյան «Ինտեր Մայամիի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին խոսել է իր նախկին ակումբ կատալոնական «Բարսելոնայի» մասին:
«Այս «Բարսան» անհավանական տեսք ունի և զարմացնում է ինձ: Դա նորություն չէ, դա ակումբի պատմության մի մասն է: Ես եկա Բարսելոնա, երբ 12 տարեկան էի: Այժմ շատ հպարտ եմ, թե ինչ է իրենից ներկայացնում ակումբը»,- «Ոսկե գնդակի» 8-ակի դափնեկրի խոսքը մեջբերում է Som I Serem FCB-ն:
Հիշեցնենք, որ Մեսին ակումբային կարիերան սկսել է «Բարսելոնայում»: Արգենտինացի ռմբարկուն կապտանռնագույնների կազմում 10 անգամ նվաճել է Իսպանիայի չեմպիոնի տիտղոսը, 8 անգամ՝ Իսպանիայի սուպերգավաթը, 3 անգամ դարձել է Չեմպիոնների լիգայի գավաթակիր, նույնքան անգամ էլ՝ աշխարհի ակումբային առաջնության հաղթող:
37-ամյա Մեսին կատալոնական ակումբի պատմության լավագույն ռմբարկուն է: