Անգլիական «Լիվերպուլը» վաճառքի է հանել այն առանձնատունը, որտեղ ժամանակին բնակվել է նախկին գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը, հայտնում է Daily Star-ը:
Մերսիսայդցիները լեգենդար առանձնատան վաճառքից 4 միլիոն ֆունտ սթերլինգ գումար են ակնկալում:
Տունը բացի բազմաթիվ սենյակներից ունի նաև 3 հանգստի սենյակ, տնային կինոթատրոն, սպա կենտրոն և մեծ այգի:
Հիշեցնենք, որ «Լիվերպուլը» շքեղ առանձնատունը ժամանակին ձեռք էր բերել նախկին գլխավոր մարզիչ Բրենդան Ռոջերսից, որն էլ իր հերթին տունը գնել էր ակումբի լեգենդ Սթիվեն Ջերարդից:
«Լիվերպուլի» նոր գլխավոր մարզիչ Արնե Սլոտը որոշել է հրաժարվել այդ առանձնատնից: