Անգլիական «Լիվերպուլի» երեք ֆուտբոլիստներ ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ կհեռանան: Խոսքն անգլիացի պաշտպան Նաթանիել Ֆիլիպսի, գվինեացի կիսապաշտպան Նաբի Կեյտայի ու անգլիացի հարձակվող Ալեքս Օքսլեյդ-Չեմբերլենի մասին է, հայտնում է Calciomercato.com-ը:
25-ամյա Նաթ Ֆիլիպսը «Բոլթոնի» սան է: Նա «Լիվերպուլ» է տեղափոխվել 2016 թվականին և թիմի կազմում մասնակցել 25 հանդիպման:
27-ամյա Նաբի Կեյտան «Լիվերպուլ» է տեղափոխվել գերմանական «Լայպցիգից»՝ 60 միլիոն եվրոյի դիմաց: Ընթացիկ մրցաշրջանում կիսապաշտպանը ընդամենը 5 րոպե է անցկացրել խաղադաշտում և վերականգնվում է վնասվածքից:
29-ամյա Օքսլեյդ-Չեմբերլենը «Լիվերպուլ» է տեղափոխվել Լոնդոնի «Արսենալից»՝ 38 միլիոն եվրոյի դիմաց: Ընթացիկ մրցաշրջանում նա 15 րոպե է անցկացրել խաղադաշտում: