«Լիվերպուլն» Անգլիայի Պրեմիեր լիգայի 11-րդ տուրում ընդունեց «Ասթոն Վիլային» և հաղթեց 2-0 հաշվով:
«Էնֆիլդում» կայացած խաղի հաշիվը 20-րդ րոպեին բացեց ուրուգվայցի հարձակվող Դարվին Նունյեսը, որին ասիստ կատարեց Մոհամեդ Սալահը: Եգիպտոսցի հարձակվողը 84-րդ րոպեին էլ դրեց խաղի վերջակետը` 2-0:
Արնե Սլոթի գլխավորած թիմը 28 միավորով ամրապնդվեց առաջին տեղում, 5 միավորով առաջ պոկվեց գործող չեմպիոն «Մանչեսթեր Սիթիից»: Ունայ Էմերիի «Ասթոն Վիլան» 18 միավորով 8-րդն է:
Անգլիայի Պրեմիեր լիգա, 11-րդ տուր
«Լիվերպուլ» - «Ասթոն Վիլա»` 2-0
Դարվին Նունյես, 20, Մոհամեդ Սալահ, 84