Logo

«Լիվերպուլը» թարմացրեց ռեկորդը

12:30 / 25.01.2024Ֆուտբոլ
null

«Լիվերպուլը» պատմության մեջ 14-րդ անգամ դուրս է եկել Անգլիայի լիգայի գավաթի խաղարկության եզրափակիչ՝ թարմացնելով այդ ցուցանիշով իր սահմանած ռեկորդը: Մերսիսայդցիներն 9 անգամ նվաճել են գավաթը. այդ ցուցանիշը նույնպես ռեկորդային է:

Եզրափակիչ դուրս գալու քանակով երկրորդ ցուցանիշը «Մանչեսթեր Յունայթեդինն» է (10):

Հիշեցնենք, որ կիսաեզրափակիչում «Լիվերպուլը» երկու խաղի արդյունքում «Ֆուլհեմին» հաղթել էր ընդհանուր 3-2 հաշվով (առաջին խաղը՝ 2-1, պատասխան խաղը՝ 1-1): 

Եզրափակիչում Յուրգեն Կլոպի գլխավորած թիմը կմրցի Լոնդոնի «Չելսիի» հետ: Հանդիպումը կկայանա փետրվարի 25-ին «Ուեմբլիում»:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ