Մարզահագուստ արտադրող հեղինակավոր Adidas ընկերությունը դառնալու է անգլիական «Լիվերպուլի» տեխնիկական հովանավորը, հայտնում է The Guardian-ը։
Կողմերը համագործակցությունը կսկսեն 2025/26 մրցաշրջանից. գերմանական ընկերությունը մերսիսայդյան ակումբին տարեկան վճարելու է 60 միլիոն ֆունտ ստերլինգ։
«Լիվերպուլի» ղեկավարները լիահույս են, որ այդ համագործակցության արդյունքում ակումբը կկարողանա ավելի մրցունակ դառնալ «Մանչեսթեր Սիթիի», «Արսենալի» ու «Չելսիի» համեմատ, որոնք իրենց տեխնիկական հովանավորներից վաստակում են տարեկան 60-65 միլիոն ֆունտ ստերլինգ։
Այժմ «Լիվերպուլի» տեխնիկական հովանավորը Nike-ն է, որի հետ պայմանագիրն ավարտվում է հաջորդ տարվա հունիսի 30-ին։ Ամերիկյան ընկերության հետ համագործակցությունից անգլիական գրանդը տարեկան ստանում է 30 միլիոն ֆունտ ստերլինգ, ինչպես նաև մարզաշապիկների վաճառքից ստացված եկամուտի 20 տոկոսը։