Logo

«Լիվերպուլը» Սլոթի գլխավորությամբ հակառեկորդ է գրանցել

13:23 / 26.10.2025Ֆուտբոլ
null

«Լիվերպուլն» Անգլիայի Պրեմիեր լիգայի պատմության մեջ առաջին թիմն է, որը լոնդոնյան թիմերի դեմ առաջնության 5 անընդմեջ արտագնա խաղերում պարտվել է, հաղորդում է Squawka-ն:

Պրեմիեր լիգայի 9-րդ տուրում Առնե Սլոթի գլխավորած թիմը հյուրընկալվելիս 2-3 հաշվով զիջել էր «Բրենթֆորդին»: Առաջնության ընթացիկ մրցաշրջանում «Լիվերպուլը» մինչև այս Լոնդոնում պարտվել էր նաև «Չելսիին» (1-2) և «Քրիստալ Փելասին» (1-2): Նախորդ մրցաշրջանում ևս Սլոթի թիմը հյուրընկալվելիս զիջել էր «Չելսիին» (1-3), պարտվել էր նաև «Ֆուլհեմին» (2-3):

Հիշեցնենք, որ գործող չեմպիոնը 4 անընդմեջ պարտությունից հետո 15 միավորով 6-րդն է մրցաշարային աղյուսակում:

Պրեմիեր լիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOSAndroid):

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ