Անգլիայի Պրեմիեր լիգայի 13-րդ տուրում «Լիվերպուլը» «Էնֆիլդ Ռոուդ» ստադիոնում 2-0 հաշվով պարտության մատնեց նախորդ չորս մրցաշրջանների չեմպիոն «Մանչեսթեր Սիթիին»։
Արնե Սլոթի գլխավորած թիմից մեկական գոլ խփեցին նիդերլանդցի հարձակվող Քոդի Գակպոն ու եգիպտոսցի վինգեր Մոհամեդ Սալահը։
«Լիվերպուլը» 34 միավորով մրցաշարային աղյուսակի առաջին տեղում է, «Մանչեսթեր Սիթին» առաջնությունում կրեց չորրորդ անընդմեջ պարտությունը և 23 միավորով 5-րդն է։
Անգլիայի Պրեմիեր լիգա, 13-րդ տուր
«Լիվերպուլ» - «Մանչեսթեր Սիթի»` 2-0
Քոդի Գակպո, 12, Մոհամեդ Սալահ, 78 (11մ)