Logo

«Լիվերպուլը» Սալահին փոխարինելու թեկնածու ունի, որի համար պատրաստ է ռեկորդային գումար վճարել

18:23 / 15.10.2023Ֆուտբոլ
Մոհամեդ Սալահ-6

Անգլիական «Լիվերպուլը» ցանկանում է թիմի եգիպտոսցի վինգեր Մոհամեդ Սալահին փոխարինել Մյունխենի «Բավարիայի» գերմանացի ֆուտբոլիստ Լերոյ Սանեով, հաղորդում է բրիտանական Mirror-ը:

Մերսիսայդյան ակումբը պատրաստ է Սանեի համար վճարել ավելի քան 80 միլիոն ֆունտ, ինչն ակումբի համար կլինի տրանսֆերային ռեկորդ: «Լիվերպուլի» համար ռեկորդային տրանսֆերը Դարվին Նունյեսի ձեռքբերումն է: Ուրուգվայցու համար անգլիական ակումբը Լիսաբոնի «Բենֆիկային» վճարել էր 80 միլիոն եվրո:

Ըստ աղբյուրի՝ գրեթե կասկած չկա, որ Մոհամեդ Սալահը մարզական կարիերան շարունակելու է Սաուդյան Արաբիայում: 

Հիշեցնենք, որ Լերոյ Սանեն «Բավարիայում» է խաղում 2020 թվականից, ակումբի կազմը համալրել է անգլիական «Մանչեսթեր Սիթիից»: Նրա ծառայություններով հետաքրքրված է նաև Մադրիդի «Ռեալը»:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ