Logo

«Լիվերպուլը» ռեկորդային արժեքով ձեռք է բերել Իսակին

00:56 / 02.09.2025Ֆուտբոլ
Պաշտոնական
null

Անգլիայի չեմպիոն «Լիվերպուլն» իրականացրել է ֆուտբոլի պատմության մեջ երրորդ ամենաթանկարժեք տրանսֆերը:

Մերսիսայդյան ակումբը հայտարարել է անգլիական «Նյուքասլից» 145 միլիոն եվրոյով շվեդ հարձակվող Ալեքսանդր Իսակի տրանսֆերային իրավունքը ձեռք բերելու մասին: Սա անգլիական ֆուտբոլի պատմության մեջ ամենաթանկարժեք տրանսֆերն է:

Պատմության մեջ ամենաթանկարժեք տրանսֆերը Նեյմարի` «Բարսելոնայից» ՊՍԺ  222 միլիոն եվրոյով տեղափոխությունն է, երկրորդը` Կիլիան Մբապեի` «Մոնակոյից» ՊՍԺ 180 միլիոնով տրանսֆերը:

Իսակն ու անգլիական ակումբը կնքել են 6 տարվա պայմանագիր: 25-ամյա ֆուտբոլիստը «Լիվերպուլում» կխաղա «9» համարի մարզաշապիկով:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ