Logo

«Լիվերպուլը» քամբեք կատարեց «Քրիսթալ Փելասի» դեմ խաղում

18:33 / 09.12.2023Ֆուտբոլ
null

Անգլիայի Պրեմիեր լիգայի 16-րդ տուրում «Լիվերպուլն» արտագնա խաղում 2-1 հաշվով կամային հաղթանակ տարավ «Քրիսթալ Փելասի» նկատմամբ:

57-րդ րոպեին 11-մետրանոց նշակետից հաշիվը բացեց Ժան-Ֆիլիպ Մատետան: 18 րոպե անց Ջորդան Այուն 10 հոգով թողեց տանտերերին: Քիչ անց Մոհամեդ Սալահը հավասարեցրեց հաշիվը, իսկ Հարվի Էլիոթն ավելացված ժամանակում խփեց հյուրերի հաղթական գոլը:

Յուրգեն Կլոպի գլխավորած թիմը 37 միավորով գլխավորեց մրցաշարային աղյուսակը՝ շրջանցելով «Արսենալին», սակայն «Զինագործները» այս տուրի իրենց խաղը դեռ չեն անցկացրել: «Քրիսթալ Փելասը» 16 միավորով 14-րդ տեղում է:

Անգլիայի Պրեմիեր լիգա, 16-րդ տուր

«Քրիսթալ Փելաս» – «Լիվերպուլ»՝ 1-2 (տեսանյութ)

Ժան-Ֆիլիպ Մատետա (11մ.) 57 – Մոհամեդ Սալահ, 76, Հարվի Էլիոթ, 90+1

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ