Անգլիական «Լիվերպուլը» պատրաստ է քննարկել եգիպտոսցի հարձակվող Մոհամեդ Սալահի հնարավոր տեղափոխությունը Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Իթիհադ» ակումբ, հաղորդում է Al-Riyadiah-ը:
«Մերսիսայդցիները» սկզբնական շրջանում չեն ցանկացել որևէ պայմանով քննարկել տեղափոխությունը: Սակայն «Ալ Իթիհադի» շահեկան առաջարկը փոխել է անգլիական ակումբի ներկայացուցիչների տրամադրվածությունը:
31-ամյա ֆուտբոլիստը մտադիր է եղել այս մրցաշրջանն անցկացնել «Լիվերպուլում», սակայն նրան ևս սկսել է հետաքրքրել Սաուդյան Արաբիա տեղափոխվելու հեռանկարը:
Relevo-ի փոխանցմամբ՝ Սալահը տեղափոխության դեպքում կդառնա Սաուդյան Արաբիայում խաղացող ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը: «Ալ Իթիհադի» առաջարկն ավելի եկամտաբեր է, քան պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի պայմանագիրը «Ալ Նասրի» հետ: