Անգլիական «Լիվերպուլը» պատրաստ է 100 միլիոն եվրո վճարել Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Ջուդ Բելինգեմին թիմ հրավիրելու համար, հաղորդում է Sport Bild-ը:
«Լիվերպուլի» ղեկավարությունն ու գերմանացի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը կարծում են, որ հանուն անգլիացի ֆուտբոլիստի պետք է ներդնել ամբողջ ուժերը և վճարել պահանջվող գումարը՝ ավելի քան 100 միլիոն եվրո:
Տրանսֆերին հավակնում են նաև Մադրիդի «Ռեալը», անգլիական «Մանչեսթեր Սիթին» ու «Չելսին»:
Այս մրցաշրջանում 19-ամյա Բելինգեմը գերմանական ակումբի կազմում անցկացրած 19 խաղում խփել է 9 գոլ, կատարել 2 գոլային փոխանցում: Transfermarkt-ը 90 միլիոն եվրո է գնահատում նրա տրանսֆերային արժեքը: