Logo

«Լիվերպուլը» պատրաստ է 650 տոկոսով բարձրացնել ակումբի ֆուտբոլիստի աշխատավարձը

21:31 / 04.03.2025Ֆուտբոլ
null

«Լիվերպուլը» ցանկանում է երկարաժամկետ պայմանագիր կնքել ակումբի պաշտպան Քոնոր Բրեդլիի հետ, գրում է The Sun-ը։

Մերսիսայդյան գրանդը մտադիր է 650 տոկոսով բարձրացնել 21-ամյա ֆուտբոլիստի աշխատավարձն ու այն դարձնել շաբաթական 75 հազար ֆունտ ստերլինգ։ Հյուսիսիռլանդացին այժմ վաստակում է ընդամենը 10 հազար ֆունտ ստերլինգ։

Կողմերը ծրագրում են համաձայնագիրը կնքել մինչև 2030 թ. հունիսի 30-ը։

«Լիվերպուլում»  Բրեդլիին համարում են ակումբի հիմնական աջ պաշտպան Տրենտ Ալեքսանդր-Առնոլդի գլխավոր փոխարինող։ Վերջինի պայմանագիրն ավարտվում է այս տարվա հունիսի 30-ին և կարող է ազատ գործակալի կարգավիճակում լքել ակումբը։

Քոնոր Բրեդլին «Լիվերպուլի» սան է, ակումբում 50 խաղում 1 գոլ է խփել, կատարել 9 արդյունավետ փոխանցում։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ