«Վալենսիայի» պաշտպան Քրիստիան Մոսկերան կարող է կարիերան շարունակել «Լիվերպուլում», հաղորդում է El Nacional-ը։
Իսպանիայի Մ21 հավաքականի ֆուտբոլիստին մերսիսայդյան ակումբում դիտարկում են` որպես Վիրջիլ վան Դեյկին փոխարինողի։
«Լիվերպուլի» ավագի պայմանագրի ժամկետը լրանում է այս տարվա հուլիսի 1-ին, և կողմերը դրա երկարաձգման հարցում համաձայնության դեռ չեն հասել։
Անգլիական գրանդը Մոսկերայի տեղափոխության համար «Վալենսիային» պատրաստ է վճարել 20 միլիոն եվրո։
20-ամյա պաշտպանը «Վալենսիայի» համակարգում է 2016 թվականից և ակումբի հիմնական թիմում 76 խաղում 1 գոլ է խփել։