Logo

«Լիվերպուլը» պատասխանել է «Ալ Իթիհադի» աստղաբաշխական առաջարկին

20:45 / 01.09.2023Ֆուտբոլ
null

Անգլիական «Լիվերպուլը» հրաժարվել է եգիպտոսցի հարձակվող Մոհամեդ Սալահի տրանսֆերը վաճառել «Ալ Իթիհադին»։ 

The Athletic-ի փոխանցմամբ՝ Սաուդյան Արաբիան ներկայացնող ակումբը նախ 100 միլիոն եվրոյի բանավոր առաջարկ է կատարել, իսկ հետո բարելավել է այն՝ հասցնելով 150 միլիոն եվրոյի։ «Մերսիսայդցիները» մերժել են «Ալ Իթիհադին» ու համարում են, որ հարցն ամբողջությամբ փակված է։

Արաբական ակումբը պատրաստ է բարձրացնել առաջարկվող գինը մինչև 200 միլիոն եվրո, սակայն «Լիվերպուլը» չի պատրաստվում ընդունել այն։ 

Հիշեցնենք, որ ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում «Լիվերպուլից» երկու ֆուտբոլիստներ տեղափոխվեցին Սաուդյան Արաբիա։ Բրազիլացի Ֆաբինյոն համալրեց «Ալ Նասրը», իսկ «Կարմիրների» նախկին ավագ Ջորդան Հենդերսոնը միացավ «Ալ Իթիֆաքին», որը մարզում է «Լիվերպուլի» լեգենդ Սթիվեն Ջերարդը։ 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա