Logo

«Լիվերպուլը» նոր կիսապաշտպան ունի

18:14 / 18.08.2023Ֆուտբոլ
Պաշտոնական
null

Գերմանական «Շտուտգարտի» ճապոնացի կիսապաշտպան Վատարու Էնդոն մարզական կարիերան կշարունակի անգլիական «Լիվերպուլում», հաղորդում է մերսիսայդյան ակումբի կայքը:

30-ամյա ֆուտբոլիստն ու «Լիվերպուլը» կնքել են 4 տարվա պայմանագիր, որի ժամկետը կգործի մինչև 2027 թվականի հունիսի 30-ը ներառյալ: Տրանսֆերն արժեցել է 19 միլիոն եվրո:

«Ես շատ երջանիկ եմ ու ոգևորված, որ խաղալու եմ «Լիվերպուլի» նման մեծ ակումբում: Սա իմ երազանքն է. միշտ երազել եմ խաղալ Պրեմիեր լիգայում ու աշխարհի մեծագույն ակումբներից մեկում: Իմ երազանքն իրականացավ:

Պաշտպանողական ոճի ֆուտբոլիստ եմ, կարծում եմ՝ կկարողանամ օգնել թիմին պաշտպանությունում ու դաշտի կենտրոնում: Դա է իմ աշխատանքը»,- «Լիվերպուլի» մամուլի ծառայության հաղորդմամբ՝ պայմանագիր կնքելուց հետո ասել է ֆուտբոլիստը:

Էնդոն «Լիվերպուլում» կխաղա «3» համարի մարզաշապիկով: Նա 2018-ին բելգիական «Սենթ Թրույդեն» ակումբից էր տեղափոխվել «Շտուտգարտ»։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ