«Լիվերպուլը» տնային «Էնֆիլդ» ստադիոնում Անգլիայի Պրեմիեր լիգայում 2022 թվականի հոկտեմբերից հետո առաջին անգամ պարտվեց, հայտնում է Opta վիճակագրական ռեսուրսը:
Յուրգեն Կլոպի գլխավորած թիմը 33-րդ տուրում տանը 0-1 հաշվով զիջել էր «Քրիսթալ Փելասին»: «Լիվերպուլը» նախորդ անգամ Անգլիայի առաջնության տնային խաղում պարտվել էր 2022 թվականի հոկտեմբերի 29-ին՝ 1-2 հաշվով զիջելով «Լիդսին»: Դրանից հետո Անգլիայի 20-ակի չեմպիոնը Պրեմիեր լիգայի 28 անընդմեջ տնային խաղերում չէր պարտվել:
Կլոպի գլխավորած թիմը 32 խաղից հետո 71 միավորով 2-3-րդ տեղերն է բաժանում Լոնդոնի «Արսենալի» հետ, որը 31 հանդիպում է անցկացրել: Առաջատար և գործող չեմպիոն «Մանչեսթեր Սիթին» 32 խաղից հետո 73 միավոր ունի:


