Եվրոպա լիգայի խմբային փուլի 5-րդ տուրում «Լիվերպուլը» 4 անպատասխան գնդակ ուղարկեց ավստրիական ԼԱՍԿ-ի դարպասն ու դարձավ Անգլիայի Պրեմյեր լիգան ներկայացնող երկրորդ ակումբը, որը բոլոր մրցաշարերում տանը 10 անընդմեջ հաղթանակ է տարել 2-ից ավելի գոլի առավելությամբ, հայտնում է Opta-ն:
2-ից ավելի գոլի առավելությամբ 10 տնային խաղ անընդմեջ նախկինում հաղթել էր միայն «Վուլվերհեմփթոնը»՝ 1938 թվականի դեկտեմբերից մինչև 1939 թվականի ապրիլն ընկած ժամանակահատվածում։ «Վուլվերհեմփթոնի» այդ շարքը տևել էր 12 հանդիպում:
Հիշեցնենք, որ «Լիվերպուլը» ժամկետից շուտ նվաճել էր Եվրոպա լիգայի փլեյ-օֆֆի ուղեգիր։