«Լիվերպուլի» հարձակվող Դարվին Նունյեսի տրանսֆերը լուրջ հետաքրքրություն է առաջացնում Սաուդիան Արաբիայում, հաղորդում է Anfield Watch-ը:
«Ալ Հիլյալը» 83 միլիոն եվրո է առաջարկել՝ ուրուգվայցի ֆուտբոլիստի տրանսֆերի համար, բայց մերժում է ստացել:
«Կարմիրները» Նունյեսի տրանսֆերային իրավունքի վաճառքի համար ցանկանում են ստանալ 100 միլիոն եվրո:
«Ալ Հիլյալի» մարզիչը Ժորժե Ժեզուսն է, որի հետ Դարվինը հաջողությամբ աշխատել է «Բենֆիկայում»: