Անգլիայի Պրեմիեր լիգայի 30-րդ տուրում «Լիվերպուլը» տանը 1-0 հաշվով հաղթեց «Էվերթոնին» մերսիսայդյան դերբիում։
Արնե Սլոթի գլխավորած թիմին հաղթանակ պարգևեց 57-րդ րոպեին Դիոգու Ժոտայի խփած գոլը։
«Լիվերպուլը» միավորների քանակը հասցրեց 73-ի և առաջնության ավարտից 8 տուր առաջ 12 միավորով գերազանցում է մոտակա հետապնդող «Արսենալին»։ «Էվերթոնը» 34 միավորով 15-րդն է։
Անգլիայի Պրեմիեր լիգա, 30-րդ տուր
«Լիվերպուլ» - «Էվերթոն»` 1-0
Դիոգու Ժոտա, 57