Անգլիայի Պրեմիեր լիգայի առաջատար «Լիվերպուլի» ղեկավարությունը կփորձի թիմում պահել առաջատար հարձակվող Մոհամեդ Սալահին:
Ինսայդեր Ֆլորիան Պլետենբերգը սոցցանցերում հայտնել է, որ ակումբը նոր պայմանագրի վերաբերյալ կշարունակի բանակցել Եգիպտոսի հավաքականի 32-ամյա ֆուտբոլիստի հետ:
Այնուամենաայնիվ, այս պահին կողմերը մոտ չեն նոր պայմանագիր ստորագրելուն: Ամիսներ առաջ Սալահը հայտնել էր, որ դեռևս նոր պայմանագրի առաջարկ չի ստացել անգլիական գրանդից:
Հիշեցնենք, որ Սալահը 2017 թվականի հուլիսից է խաղում «Լիվերպուլում», գործող պայմանագրի ժամկետը կավարտվի 2025 թվականի հուլիսի 1-ին: Ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է 17 հանդիպման, դարձել 10 գոլի և նույնքան ասիստի հեղինակ:
Ի դեպ, մրցաշրջանի ավարտին կսպառվի նաև պաշտպաններ, թիմի ավագ, հոլանդացի Վիրջիլ վան Դեյկի և անգլիացի Տրենտ Ալեքսանդր-Առնոլդի պայմանագրերի ժամկետը: