Logo

«Լիվերպուլը» կրկին միավորներ կորցրեց

17:28 / 27.04.2024Ֆուտբոլ
null

Անգլիական Պրեմիեր լիգայի 35-րդ տուրում «Լիվերպուլը» հյուրընկալվելիս միավորներ կորցրեց «Վեսթ Հեմի» դեմ խաղում. գրանցվեց 2-2 հաշիվը։

Խաղի հաշիվը 43-րդ րոպեին բացեց «Վեսթ Հեմի» անգլիացի վինգեր Ջարոդ Բոուենը։ Յուրգեն Կլոպի գլխավորած թիմը երկրորդ խաղակեսի մեկնարկում հավասարեցրեց հաշիվը և նաև առաջ անցավ։ 48-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ շոտլանդացի պաշտպան Էնդրյու Ռոբերտսոնը, իսկ 65-րդ րոպեին «Վեսթ Հեմի» ֆրանսիացի դարպասապահ Ալֆոնս Արեոլյան գրավեց սեփական դարպասը։ Հանդիպման վերջակետը 77-րդ րոպեին դրեց դաշտի տերերի անգլիացի հարձակվող Մայքլ Անտոնիոն։

«Լիվերպուլը» երկրորդ խաղում անընդմեջ միավորներ կորցրեց և 75 միավորով երրորդ տեղում է։ Մերսիսայդյան ակումբն առաջնության առաջատար Լոնդոնի «Արսենալից» հետ է 2 միավորով։ «Զինագործներն» այս տուրում դեռ չեն անցկացրել իրենց հանդիպումը և ապրիլի 28-ին հյուսիսլոնդոնյան դերբիում կհյուրընկալվեն «Տոտենհեմին»։ Գործող չեմպիոն «Մանչեսթեր Սիթին», որը, «Արսենալի» համեմատ մեկ, «Լիվերպուլի» համեմատ` երկու հանդիպում քիչ է անցկացրել, 76 միավորով երկրորդն է։ «Սիթին» 35-րդ տուրում արտագնա խաղում կմրցի «Նոթինգհեմ Ֆորեսթի» դեմ։

«Վեսթ Հեմը» միավորների քանակը հասցրեց 49-ի և զբաղեցնում է 8-րդ տեղը։

Պրեմիեր լիգա, 35-րդ տուր

«Վեսթ Հեմ» - «Լիվերպուլ»` 2-2 (տեսանյութ)

Ջարոդ Բոուեն, 43, Մայքլ Անտոնիո, 77 - Էնդրյու Ռոբերտսոն, 48, Ալֆոնս Արեոլյա, 65 (ինքնագոլ)

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա