Logo

«Լիվերպուլը» կրկին չհաղթեց «Նոթինգհեմ Ֆորեսթին»

02:04 / 15.01.2025Ֆուտբոլ
null

Անգլիայի Պրեմիեր լիգայի 21-րդ տուրում «Լիվերպուլը» մրցակցի դաշտում չկարողացավ առավելության հասնել «Նոթինգհեմ Ֆորեսթի» դեմ խաղում. հանդիպումն ավարտվեց 1-1 հաշվով։

8-րդ րոպեին «Ֆորեսթին» հաշվի մեջ առաջ մղեց նորզելանդացի հարձակվող Քրիս Վուդը, իսկ մերսիսայդյան ակումբի պատասխան գնդակը 66-րդ րոպեին խփեց պորտուգալացի Դիոգու Ժոտան։

«Նոթինգհեմ Ֆորեսթը» Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանում միակ ակումբն է, որը հաղթել է «Լիվերպուլին»։ Նունու Էշպիրիտու Սանտուի գլխավորած թիմը չորրորդ տուրում «Էնֆիլդ Ռոուդ» ստադիոնում 1-0 հաշվով պարտության է մատնել անվանի մրցակցին։

«Լիվերպուլը» 47 միավորով մրցաշարային աղյուսակի առաջատարն է, «Նոթինգհեմ Ֆորեսթը» 41 միավորով բարձրացավ երկրորդ տեղ։

Անգլիայի Պրեմիեր լիգա, 21-րդ տուր

«Նոթինգհեմ Ֆորեսթ» - «Լիվերպուլ»` 1-1 

Քրիս Վուդ, 8 - Դիոգու Ժոտա, 66

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա