«Լիվերպուլը» մտադիր է մինչև տրանսֆերային պատուհանի փակվելն ավարտին հասցնել «Նյուքասլի» հարձակվող Ալեքսանդր Իսակի ու «Քրիստալ Փելասի» կենտրոնական պաշտպան Մարկ Գեհիի տեղափոխությունները, հաղորդում է Ֆլորիան Պլետենբերգը:
«Լիվերպուլը» երկու ֆուտբոլիստների հետ էլ համաձայնեցրել է անձնական պայմանագրի դրույթները: Այժմ ակումբն առանձին պետք է բանակցի «Նյուքասլի» ու «Քրիստալ Փելասի» հետ:
Շաբաթներ առաջ «Կաչաղակները» մերժել էին Ալեքսանդր Իսակի համար «Լիվերպուլի» կատարած առաջին առաջարկը:

