Անգլիական «Լիվերպուլը» կփորձի ձեռք բերել գերմանական «Լայպցիգի» և Նիդերլանդների հավաքականի վինգեր Խավի Սիմոնսին, հաղորդում է Fichajes-ը:
Անգլիական գրանդում 21-ամյա Սիմոնսին դիտարկում են որպես եգիպտոսցի հարձակվող Մոհամեդ Սալահին փոխարինող: Մեծ հավանականությամբ, Սալահն ամռանն ազատ գործակալի կարգավիճակում կհեռանա «Լիվերպուլից»:
Աղբյուրի տեղեկություններով` «Լայպցիգը» պատրաստ է 80-90 միլիոն եվրոյով վաճառել Սիմոնսի տրանսֆերային իրավունքը, որը հունվարին ֆրանսիական ՊՍԺ-ից ձեռք է բերել 50 միլիոնով: