Logo

«Լիվերպուլը» խոշոր տրանսֆեր է ծրագրում հունվարին

19:26 / 26.12.2023Ֆուտբոլ
null

Առաջիկա տրանսֆերային պատուհանի ընթացքում «Լիվերպուլը» կարող է խոշոր գործարք կատարել:

Պորտուգալացի լրագրող Պեդրու Ալմեյդան հայտնում է, որ անգլիական ակումբը ծրագրում է վճարել Լիսաբոնի «Սպորտինգի» կենտրոնական պաշտպան Գոնսալու Ինասիուի հրաժարագինը, որը կազմում է 60 միլիոն եվրո: «Լիվերպուլի» ու «Սպորտինգի» միջև բանակցություններն արդեն սկսել են: Նշվում է, որ 22-ամյա պորտուգալացին առաջնահերթություն է անգլիական ակումբի համար:

Ինասիուն «Սպորտինգում» է հանդես գալիս 2020 թվականից, նա նաև 5 հանդիպում է անցկացրել Պորտուգալիայի հավաքականի կազմում ու դարձել 2 գոլի հեղինակ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ