Անգլիական «Լիվերպուլը» ստիպված է լինելու 15 միլիոն եվրո փոխհատուցում վճարել Լիսաբոնի «Սպորտինգի» գլխավոր մարզիչ Ռուբեն Ամորիմի համար, որպեսզի նա լքի պաշտոնը և գլխավորի մերսիսայդյան ակումբը։
Sky Sports-ը հայտնում է, որ «Լիվերպուլը» փոխհատուցումը վճարելու տարբերակներ է փնտրում։ Մերսիսայդյան ակումբը գլխավոր մարզչի պաշտոնում դիտարկում էր Խաբի Ալոնսոյին հրավիրելու տարբերակը, սակայն վերջինս մարտի 29-ին հայտարարեց, որ շարունակելու է աշխատանքը Լևերկուզենի «Բայերում»։ Իսպանացի մասնագետի հայտարարությունից հետո «Լիվերպուլը» գլխավորելու հիմնական թեկնածուն Ամորիմն է։
Հիշեցնենք, որ 2023/24 մրցաշրջանի ավարտին «Լիվերպուլում» մարզչական փոփոխություն է տեղի ունենալու. Յուրգեն Կլոպը հեռանալու է պաշտոնից։


